Ուսումնական պրոցեսում ուսանողին կրեդիտային համակարգով գիտելիքներ տալ պետրոլոգիայի (ապարագիտություն), պետրոգրաֆիական (ապարագրություն) և երկրաքիմիական բաղադրիչների մասին՝ օգտվելով տեսական և փորձարարական մեթոդներից: Ծանոթացնել ուսանողին մագմատիզմի ժամանակակից և գլոբալ խնդիրներին, մագմատիզմի տարբեր տիպերին (դիվերգենտ, կոնվերգենտ և այլ գոտիների), դրսևորման պայմաններին և մագմատիզմի որոշիչ (ինդիկատորային) դերին՝ տարբեր գեոդինամիկ պրոցեսների զանազանման և լուսաբանման համատեքստում:

 

Ծրագրի նպատակն է` ուսումնական գործունեության ընթացքում ուսանողին կրեդիտային համակարգով տալ տեսական հիմնարար գիտելիքներ, գիտական և գործնական խնդիրների լուծման համար: Ուսանողներին տալ գիտելիքներ Երկրի երկրաբանական պատմության ընթացքում օրգանական աշխարհի զարգացման օրենքների օրինաչափության մասին, հնէաբանաբանական և շերտագրական մեթոդների  գիտական և գործնական կիրառումը երկրաբանության հիմնախնդիրների լուծման գործում: Կողմնորոշված մասնագետներն ունակ կլինեն. վերլուծել և համակարգել երկրաբանության ոլորտին առնչվող տվյալները:

 

 Ուսումնական պրոցեսում ուսանողին կրեդիտային համակարգով գիտելիքներ տալ կառուցվածքային երկրաբանության (մասամբ էլ երկրաբանական քարտեզագրության), այսինքն թե տարբեր երկրաբանական ծագման մարմինների կառուցվածքային ձևերի անալիզի մասին՝ ըստ միջին- և խոշորամասշտաբ երկրաբանական քարտեզների։ Ինչպես նաև ծանոթացնել ուսանողին տվյալ տարածքի երկրաբանական կառուցվածքի կոմպլեքս ուսումնասիրությունների հիմնական մոտեցումներին՝ երկրաբանական քարտեզագրման աշխատանքներում: