Ծրագրի նպատակն է`    ուսումնական գործունեության ընթացքում ուսանողին կրեդիտային համակարգով համակարգային գիտելիքներ հաղորդել Հրաբխագիտության մասին, ինչպես նաև ՀՀ տարածքի չորրորդական հրաբխականության մասին: Հրաբխագիտություն հանդիսանում է երկրաբանության և ընդհանրապես Երկրի մասին գիտությունների հիմնարար ուղղություններից մեկը, մեծ է հրաբխականության դերը Երկրի երկրաբանական  զարգացման պատմության ընթացքում։ Հրաբխականությունը հանդիսանում է բնական վտանգավոր գործոններից մեկը, միաժամանակ ունի կարևոր տնտեսական նշանակություն, հանդիսանալով տաբեր օգտակար հանածոների և գեոթերմալ էներգիայի աղբյուր։


Դասընթացի նպատակն է`   ուսումնական գործունեության ընթացքում ուսանողին կրեդիտային համակարգով համակարգային գիտելիքներ հաղորդել սեյսմաբանության հիմնական ուղղություններում՝ ծանոթացնել բնական աղետներից առավել վտանգավոր` երկրաշարժների բնութագրիչ պարամետրերին, երկրաշարժների բնական և տեխնածին հետևանքներին, ստացված սեյսմոլոգիական տվյալների մշակման և մեկնաբանման մոտեցումներին, սեյսմիկ վտանգի գնահատման հիմնական մոտեցումներին: Կներկայացվեն սեյմոլոգիայում ոչ միայն տեղական, այլ նաև տարածաշրջանային և գլոբալ հիմնախնդիրները: