Ըստ իրենց կիրառական առանձնահատկությունների՝ հայերենի դերբայները բաժանվում են երեք խմբի:
1. Ինքնուրույն շարահյուսական կիրառությունից զուրկ եւ հետեւաբար բառային անկախություն չունեցող դերբայներ, դրանք են՝ անկատար, վաղակատար, ապակատար եւ ժխտական: Այս դերբայները Աղայանն անվանել է կերպային դերբայներ: Սրանք մասնակցում են միայն դիմավոր ձեւերի կազմությանը եւ դրանից դուրս ինքնուրույն շարահյուսական կիրառություն չունեն:
2. Ինքնուրույն շարահյուսական կիրառություն ունեցող, հետեւաբար բառային անկախություն ունեցող դերբայներ, դրանք են՝ անորոշ, ենթակայական, հարակատար, համակատար, կատարելի II (կարդալիք):
է. Աղայանը այս դերբայներն անվանում է վիճակային դերբայներ: Սրանից անորոշը եւ ենթակայականը արդի հայերենում դիմավոր ձեւերի կազմությանը ընդհանրապես չեն մասնակցում:
3. Դերբայներ, որոնք եւ՛ մասնակցում են դիմավոր ձեւերի կազմությանը, եւ՛ հանդես են գալիս ինքնուրույն շարահյուսական կիրառությամբ՝ համակատար եւ հարակատար: