«Թվային գործիքներ կրթության որակի կառավարման մեջ» դասընթացը նպատակ ունի ներկայացնել ժամանակակից թվային գործիքների և հարթակների կիրառման հնարավորությունները կրթական համակարգում՝ կրթության որակի արդյունավետ կառավարման և մոնիթորինգի ապահովման նպատակով։

Դասընթացը համադրում է տեսական նյութը, գործնական առաջադրանքները, քննարկումները և թեստային գնահատումը՝ նպաստելով ուսանողների ակտիվ ներգրավվածությանը և թվային կարողությունների զարգացմանը։

🎯 Դասընթացի արդյունքներ

Դասընթացի ավարտին ուսանողները կկարողանան․

  • հասկանալ կրթության որակի կառավարման թվային մոտեցումները
  • կիրառել Moodle հարթակը կրթական գործընթացի կազմակերպման մեջ
  • օգտագործել թվային գործիքներ գնահատման և մոնիթորինգի նպատակով
  • վերլուծել կրթության որակի ապահովման մեխանիզմները թվային միջավայրում