Առարկայի ուսումնասիրության ընթացքում ձեզ կներկայացվի էթիկայի և էթիկետի, այդ թվում բիզնես էթիկետի էությունը, սկզբունքները և դրանց կիրառումը ժամանակակից պրակտիկայում: Հատուկ ուշադրություն կդարձվի տարբեր երկրներում/մշակույթներում ընդունված վերբալ, պարավերբալ և ոչ վերբալ էթիկետային նորմերի առանձնահատկություններին` պայմանավորված մշակութային արժեքներով և հոգեկերտվածքով:
- Դասախոս: Laura Melikyan
Դասընթացի հիմնական նպատակն է՝ համակարգված ձևով հաղորդել
տեսական և գործնական գիտելիք աուդիտի (արտաքին պետական վերահսկողության)
և ներքին վերահսկողության համակարգերի, դրանց տեսակների ու ձևերի,
նպատակների, ընդգրկման շրջանակների, խնդիրների ու սկզբունքների,
իրականացման առանձնահատկությունների, աուդիտի ոլորտում ներգրավված
սուբյեկտների, վերջիններիս իրավասությունների, ինչպես նաև դրանց ժամանակակից
մեթոդաբանության, գործիքակազմի ուսումնասիրության մասին:
- Դասախոս: Khachik Papazyan
Թվային մարքեթինգ դասընթացը ուսումնասիրում է թվային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ժամանակակից թվային գործիքները առցանց միջավայրում մարքեթինգային գործունեություն վարելու համար:
- Դասախոս: Nana Manukyan
Աշխարհատնտեսական տնտեսագիտությունը պետության զարգացման ռազմավարության ընդհանուր սկզբունքները, հիմնական ուղիները և գործիքակազմը խորացված ուսումնասիրելու համար է նախատեսված և համաշխարհային տնտեսությունում բիզնես-համակարգերի գործունեությունը ներդաշնակեցնող պայմանների ձևավորման է ուղղված:
Այս դասախոսության պարունակություն ու կառուցվածքը, ըստ մասնագիտական մոտեցումների, երկու բլոկներով է սահմանվում: Ուսանողների մոտ ինչպես կրթական գործընթացի հիմնական արդյունք մասնագիտական գիտելիքներ ձևավորելու համար:
- Դասախոս: Smbat Aghayan
ունկնդիրներին ներկայացնել սթրեսի ողջ էությունը, սահմանումը, տեսակներ, դասակարգումն ու պատճառները, կապը կոնֆլիկտների և ֆրուստրացիաների հետ: Սովորողների մեջ ձևավորել ադապտացիայի, սթրեսի դեմ պայքարի հմտություններ: Ծանոթացնել սթրեսի դրսևորման սեռային առանձնահատկություններին և , մասնավորապես աշխատանքային ոլորտում ադապտացիայի ոճերին: Դասընթացի նպատակն է նաև իրազեկել և ձևավորել հմտություններ ու կարողություններ առօրյա կյանքում կիրառելու սթրեսի հաղթահարման մեխանիզմներն ու ռազմավարությունները:
- Դասախոս: Naira Hakobyan
- Դասախոս: Karen Sargsyan