Ռիսկերի կառավարման հիմնական նպատակն է հանդիսանում՝ տնտեսական գործունեության ընթացքում հանդիպող հիմնական ռիսկերի բացահայտումը և կանխարգելումը, ռիսկերի ներքին և արտաքին մշտադիտարկումը, ռիսկերի կառավարման մեթոդների ընտրությունը, համապատասխան ռազմավարության մշակումն ու իրագործումը, անվտանգ գործունեության և զարգացման ապահովումը: Ռիսկերի արդյունավետ կառավարմամբ է մեծապես պայմանավորվում կազմակերպության հետագա զարգացումն ու առաջընթացը:
«Գործարար ռիսկերի կառավարում» մագիստրոսական դասընթացը համալիր գիտելիքներ կհաղորդի ռիսկերի առաջացման գործոնների, ռիսկերի հիմնական տեսակների, ռիսկերի կառավարման հիմնական օրենքների և սկզբունքների, մեթոդների, հիմնական գործառույթների, ռիսկերի կառավարման քաղաքականության, ռազմավարության և մարտավարության վերաբերյալ:Դասընթացի արդյունքում մագիստրանտները հնարավորություն կունենան տեսական և գործնական գիտելիքների հիման վրա իրականացնել հետազոտություններ, կանխատեսել ռիսկերի կառավարման համակարգի հնարավոր զարգացումները և ընդունել արդյունավետ կառավարչական որոշումներ ռիսկերի կառավարման ոլորտում:
- Учитель: Karen Sargsyan
Նորարարությունները, մտավոր սեփականության օբյեկտները, նրանց հիմնախնդիրները և գնահատման սկզբունքները, նորարարությունների արդյունավետ կառավարման հարցերը, նորարարական նախագծերը, նորարարությունների ներդրումը տնտեսության հատվածներում, նորարարությունների ներդրման փուլերը,նորարարությունների փոխանցումը և առևտրայնացումը, նորարարությունների ֆինանսավորման աղբյուրները և եղանակները, նորարարությունների ներդրումներից ակնկալիքները, նորարարությունների կիզակետերը շուկայի հատվածներում, Նորարարական գործունեություն իրականացնող բիզնեսների և ձեռնարկությունների կառավարման առանձնահատկությունները։
Հատուկ ուշադրության են արժանանում կիրառական հարցերը:
- Учитель: Zara Mkrtchyan
Տնտեսական դիվանագիտություն առարկայի դասավանդման նպատակն է` ուսումնասիրել համաշխարհային տնտեսության զարգացման առանցքային դրույթները գլոբալացման պայմաններում: Ուսանողների համար ըմբռնելի դարձնել «տնտեսական դիվանագիտության» դերը, որպես համաշխարհային տնտեսության մեջ ազգային տնտեսական շահերի առաջմղման էական գործիք:
- Учитель: Armen Arzumanyan
Այս դասընթացը նվիրված է հանրային կապերի՝ PR-ի կիրառական առանձնահատկություններին և ուսումնասիրության մեթոդներին: Դասընթացի շրջանակներում կուսումնասիրենք, թե ինչ է PR -ը, PR- ի գործիքակազմը, գովազդի և մեդիապլանավորման գործընթացը, իմիջի և բրենդի ձևավորման առանձնահատկությունները և այլն:
- Учитель: Narine Vardanyan
Լոգիստիկ համակարգերի կառավարում դասընթացի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել պատկերացում կազմակերպություններում լոգիստիկայի կազմակերպման և կառավարման վերաբերյալ: Առարկան ուսանողներին համալիր գիտելիքներ է հաղորդում լոգիստիկայի կառուցվածքի, տեսակների, լոգիստիկ համակարգերի բնութագրերի, նախագծման, ձևավորման և օպտիմալացման նախադրյալների, լոգիստիկայի կառավարման կազմակերպման վերաբերյալ:
- Учитель: Maro Detloff
Learning Objectives:
By the end of the course, the learners will have developed the following skills
Build their knowledge of essential vocabulary and grammar structures required for professional and social communication in the context of business situations.
Develop receptive skills (listening & reading).
Develop productive skills (speaking & writing).
Develop
their online learning skills to encourage them to become autonomous learners.
- Учитель: Arusyak Harutyunyan