
Առարկան ուսումնասիրում է գիտության կազմակերպման և կառավարման տեսական ու գործնական հիմքերը՝ ներառյալ գիտության էվոլյուցիան, գիտության շուկայի գործառույթները, գիտահետազոտական գործունեության էկոհամակարգը, «կանաչ գիտության» սկզբունքները, գիտական էթիկան և մտավոր սեփականությունը, միջգիտակարգային ծրագրերը, գիտության ֆինանսավորումն ու որակի ապահովումը։ Դասընթացը վերլուծում է նաև գիտության կառավարման իրավական դաշտը, գիտական աստիճաններն ու կոչումները, ԲԿԳԿ-ի գործառույթները, ոլորտի զարգացման ռազմավարական մոդելները՝ անգլոսաքսոնական և մայրցամաքային եվրոպական փորձի համադրմամբ։
Երկրորդ մասում առարկան կենտրոնանում է գիտաչափության հիմունքների, գիտական արդյունքների գնահատման ցուցիչների, Հիրշի ինդեքսի, ազդեցության գործակցի, գիտական տվյալների բազաների (Web of Science, Scopus, Google Scholar, РИНЦ), բուհերի վարկանիշավորման, ինչպես նաև գիտահետազոտական գործընթացի մեթոդական հարցերի՝ վարկածի կառուցման, գիտական հոդվածի հրատարակման, ատենախոսության պաշտպանության, գիտական ղեկավարման և գիտաժողովներին մասնակցության վրա։ Այն պատրաստում է մագիստրանտներին գիտական քաղաքականության մշակման, հետազոտական աշխատանքների կառավարման և գիտական արդյունքների գնահատման գործնական հմտություններով։
- Teacher: Atom Mkhitaryan