Այս դասընթացը տրամադրում է սեյսմոլոգիայից հիմնական գիտելիքներ՝ հիմնվելով ինչպես տեսական, այնպես էլ կիրառական հիմնական սկզբունքների վրա: Ուսանողները կուսումնասիրեն սեյսմիկ ալիքների տարածումը, երկրաշարժերի առաջացման մեխանիզմները, սեյսմիկ վտանգի գնահատումը և սեյսմոգրաֆիայի մեկնաբանման ժամանականից տեխնիկաները: Դասընթացը միավորում է հիմնարար սկզբունքներ՝ ժամանակակից սեյսմոլոգիական հետազոտությունների և մեթոդների հետ, որոնք օգտագործվում են երկրաբանական հետախուզման և ռիսկերի նվազեցման համար: Երկրի ներքին կառուցվածքի ուսումնասիրման, տեկտոնական գործընթացների և ռեսուրսների հետախուզման վերաբերյալ գործնական կիրառությունները կընդգծվեն խնդիրների լուծման, տվյալների վերլուծության և օրինակների ուսումնասիրության միջոցով:

 Ծրագրի խնդիրներն են՝

1.     Ուսումնասիրել սեյսմոլոգիաի հիմունքները

2.    Ծանոթանալ երկրաշարժերի հիմնական պարամետրերի հաշվարկման և ալիքային պատկերների մշակման ժամանակակից մեթոդներին

3.    Սեյսմիկ վտանգի գնահատման համար սեյսմոտեկտոնական մոդելի, գրունտերի մարման հավասարումների, ընտրություն, տրամաբանական ծառի կառուցում, վտանգի գնահատում, քարտեզագրում:

4.    Սեյսմոլոգիայի հիմունքների հիմնական հասկացողությունների, երկրաշարժների բնութագրիչ պարամետրերին, երկրաշարժների բնական և տեխնածին հետևանքներին, ստացված սեյսմոլոգիական տվյալների մշակման և մեկնաբանման մոտեցումներին, սեյսմիկ վտանգի գնահատման հիմնական մոտեցումներին: