- Դասախոս: Ghazar Galoyan
Այս դասընթացը տրամադրում է սեյսմոլոգիայից հիմնական գիտելիքներ՝ հիմնվելով ինչպես տեսական, այնպես էլ կիրառական հիմնական սկզբունքների վրա: Ուսանողները կուսումնասիրեն սեյսմիկ ալիքների տարածումը, երկրաշարժերի առաջացման մեխանիզմները, սեյսմիկ վտանգի գնահատումը և սեյսմոգրաֆիայի մեկնաբանման ժամանականից տեխնիկաները: Դասընթացը միավորում է հիմնարար սկզբունքներ՝ ժամանակակից սեյսմոլոգիական հետազոտությունների և մեթոդների հետ, որոնք օգտագործվում են երկրաբանական հետախուզման և ռիսկերի նվազեցման համար: Երկրի ներքին կառուցվածքի ուսումնասիրման, տեկտոնական գործընթացների և ռեսուրսների հետախուզման վերաբերյալ գործնական կիրառությունները կընդգծվեն խնդիրների լուծման, տվյալների վերլուծության և օրինակների ուսումնասիրության միջոցով:
Ծրագրի խնդիրներն են՝
1. Ուսումնասիրել սեյսմոլոգիաի հիմունքները
2. Ծանոթանալ երկրաշարժերի հիմնական պարամետրերի հաշվարկման և ալիքային պատկերների մշակման ժամանակակից մեթոդներին
3. Սեյսմիկ վտանգի գնահատման համար սեյսմոտեկտոնական մոդելի, գրունտերի մարման հավասարումների, ընտրություն, տրամաբանական ծառի կառուցում, վտանգի գնահատում, քարտեզագրում:
4. Սեյսմոլոգիայի հիմունքների հիմնական հասկացողությունների, երկրաշարժների բնութագրիչ պարամետրերին, երկրաշարժների բնական և տեխնածին հետևանքներին, ստացված սեյսմոլոգիական տվյալների մշակման և մեկնաբանման մոտեցումներին, սեյսմիկ վտանգի գնահատման հիմնական մոտեցումներին:
- Դասախոս: Լիլիթ Սարգսյան
- Դասախոս: Արա Ավագյան