Ծրագրի նպատակն է`    ուսումնական գործունեության ընթացքում ուսանողին կրեդիտային համակարգով համակարգային գիտելիքներ հաղորդել Հրաբխագիտության մասին, ինչպես նաև ՀՀ տարածքի չորրորդական հրաբխականության մասին: Հրաբխագիտություն հանդիսանում է երկրաբանության և ընդհանրապես Երկրի մասին գիտությունների հիմնարար ուղղություններից մեկը, մեծ է հրաբխականության դերը Երկրի երկրաբանական  զարգացման պատմության ընթացքում։ Հրաբխականությունը հանդիսանում է բնական վտանգավոր գործոններից մեկը, միաժամանակ ունի կարևոր տնտեսական նշանակություն, հանդիսանալով տաբեր օգտակար հանածոների և գեոթերմալ էներգիայի աղբյուր։

Ծրագրի նպատակն է`

Ուսումնական պրոցեսում ուսանողին կրեդիտային համակարգով գիտելիքներ տալ պետրոլոգիայի (ապարագիտություն), պետրոգրաֆիական (ապարագրություն) և երկրաքիմիական բաղադրիչների մասին՝ օգտվելով տեսական և փորձարարական մեթոդներից: Ծանոթացնել ուսանողին մագմատիզմի ժամանակակից և գլոբալ խնդիրներին, մագմատիզմի տարբեր տիպերին (դիվերգենտ, կոնվերգենտ և այլ գոտիների), դրսևորման պայմաններին և մագմատիզմի որոշիչ (ինդիկատորային) դերին՝ տարբեր գեոդինամիկ պրոցեսների զանազանման և լուսաբանման համատեքստում:

Ծրագրի նպատակն է`

Դասընթացի նպատակն է ուսանողների տալ բազային գիտելիքներ նստվածքակուտակման, նստվածքային ապարների ձևավորման ավազանների տեսակների մասին ինֆորմացիա, ինչպես նաև նստվածքային ապարների տեքստուրայի, ստրուկտուրայի, միներալային կազմի մասին գիտելիքներ: Նպատակն է նաև ուսանողի մոտ զարգացնել անալիզ անելու ունակությունները: 

«Տեղեկատվական տեխնոլոգիաները երկրաբանական հետազոտություններում» դասընթացը ներկայացնում է ժամանակակից ՏՏ  կիրառությունը երկրաբանական գիտությունների մեջ՝ ներառելով GIS, հեռազննում և տվյալների վերլուծություն։ Ուսանողները ձեռք են բերում գործնական հմտություններ տարածական տվյալների մշակման, քարտեզագրման և թվային հետազոտական մեթոդների կիրառման մեջ։

Ծրագրի նպատակն է`

  Ուսումնական պրոցեսում ուսանողին կրեդիտային համակարգով գիտելիքներ տալ կառուցվածքային երկրաբանության (մասամբ էլ երկրաբանական քարտեզագրության), այսինքն թե տարբեր երկրաբանական ծագման մարմինների կառուցվածքային ձևերի անալիզի մասին՝ ըստ միջին- և խոշորամասշտաբ երկրաբանական քարտեզների։ Ինչպես նաև ծանոթացնել ուսանողին տվյալ տարածքի երկրաբանական կառուցվածքի կոմպլեքս ուսումնասիրությունների հիմնական մոտեցումներին՝ երկրաբանական քարտեզագրման աշխատանքներում: