«Դաշտային աշխատանք» առարկայի էությունը առաջին կուրսի երկրորդ կիսամյակում մագիստրանտների ստացած լսարանային գիտելիքների հիման վրա պրակտիկ հմտությունների զարգացումն ու ամրապնդումն է։ Դասընթացը իրականացվելու է դաշտում՝ մերկացումների դիտարկման հիման վրա, ՀՀ տարբեր շրջաններում։ Այն նվիրված կլինի տարբեր հասակի ապարների, դրանց տեսակների՝ մագմատիկ, նստվածքային, մետամորֆային, առաջացման, զարգացման պատմությանը։ Կիրականացվեն ապարների դաշտային պայմաններում ճանաչում, կտրվածքների կազմում, նստվածքային ապարներում ստրուկտուրաների դիտարկում, նկարագրում, հնարավոր նստվածքակուտակման պայմանների բացահայտմամբ։
- Դասախոս: Լիլիթ Սահակյան
Ծրագրի նպատակն է`
Ուսանողներին հաղորդել գիտելիքներ օգտակար հանածոների հանքավայրերի, նրանց հիմնական տիպերի, որոնման մեթոդների, ՕՀ հանքավայրերի առաջացման երկրաբանական պայմանների և տեղաբաշխման օրինաչափությունների վերաբերյալ: Դասընթացից ստացած գիտելիքները ուսանողները պետք է կարողանան հետագայում կիրառել ինչպես հանքավայրերի երկրաբանա-հետախուզական աշխատանքների իրականացման, այնպես էլ գիտական՝ դաշտային և լաբորատոր ուսումնասիրությունների ընթացքում:
- Դասախոս: Arshavir Hovhanisyan
Ծրագրի նպատակն է` ուսումնական գործունեության ընթացքում ուսանողին կրեդիտային համակարգով համակարգային գիտելիքներ հաղորդել հիդրոերկրաքիմիայի տեսական և գործանական ոլորտի և նրան առնչվող տեխնոլոգիաների առանձնահատկություններին, առարկայի, նպատակների, խնդիրների, ուսումնասիրության մեթոդների, գործնական կիրառության տեխնիկաների մասին:
Ծրագիրն ուսումնասիրելիս ուսանողը ձեռք կբերի տեսական և գործնական գիտելիքներ ուսումնական նյութերով ինքնուրույն աշխատելու, ինչպես նաև երկրաբանության ոլորտում գործունեության ընթացքում տեսական և գործնական խնդիրների լուծման անհրաժեշտ ժամանակակից տեխնիկաների և տեխնոլոգիաների գործնական կիրառման վերաբերյալ:
- Դասախոս: Hrachya Shahinyan
Ծրագրի նպատակն է` ուսումնական գործունեության ընթացքում ուսանողին կրեդիտային համակարգով համակարգային գիտելիքներ հաղորդել Հրաբխագիտության մասին, ինչպես նաև ՀՀ տարածքի չորրորդական հրաբխականության մասին: Հրաբխագիտություն հանդիսանում է երկրաբանության և ընդհանրապես Երկրի մասին գիտությունների հիմնարար ուղղություններից մեկը, մեծ է հրաբխականության դերը Երկրի երկրաբանական զարգացման պատմության ընթացքում։ Հրաբխականությունը հանդիսանում է բնական վտանգավոր գործոններից մեկը, միաժամանակ ունի կարևոր տնտեսական նշանակություն, հանդիսանալով տաբեր օգտակար հանածոների և գեոթերմալ էներգիայի աղբյուր։
- Դասախոս: Khachatur Meliksetian