Ռեգիոնալ երկրաբանություն առարկայի երկրորդ հատվածը նվիրված է Մեզոզոյան և կայնոզոյան ժամանակահատվածում տարածաշրջանում տեղի ունեցած երկրաբանական իրադարձություններին, որը ներառում է օֆիոլիթային ապարների տարածմանը, հասակին, դրանց օբդուկցիայի մասին վկայող կառույցներին և հասակագրմանը։ Տարածաշրջանում երկու կոլլիզիոն իրադարձություններին (փաստերը և հասակագրումը)։ Պալեոգենում տեղի ունեցած նստվածքակուտակման ավազանների տեսակներին և հրաբխականությանը։ Նեոգենում և չորրորդական երկրաբանական իրադարձություններին այդ թվում պլիոցեն-չորրորդական լճային առաջացումներին դրանց երկրաբանական զարգացման պատմությանը։ Դասընթացը ներառում է նաև էոլյան նստվածքակուտակման ուսումնասիրությունները (MIS) և սառցապատման մորֆոլոգիական տեսակները, համառոտ չորրորդական հրաբխականությունը և պատմական երկրաշարժերը։
- Учитель: Լիլիթ Սահակյան
Ուսանողներին հաղորդել գիտելիքներ օգտակար հանածոների հանքավայրերի, նրանց հիմնական տիպերի, որոնման մեթոդների, ՕՀ հանքավայրերի առաջացման երկրաբանական պայմանների և տեղաբաշխման օրինաչափությունների վերաբերյալ: Դասընթացից ստացած գիտելիքները ուսանողները պետք է կարողանան հետագայում կիրառել ինչպես հանքավայրերի երկրաբանա-հետախուզական աշխատանքների իրականացման, այնպես էլ գիտական՝ դաշտային և լաբորատոր ուսումնասիրությունների ընթացքում:
- Учитель: Arshavir Hovhanisyan
Ծրագրի նպատակն է` Դասընթացի նպատակն է տալ ընդհանուր գիտելիքներ շրջակա միջավայրի, մարդու և բնության փոխադարձ ազդեցության մասին գիտելիքներ, ուսանողների մոտ ձևավորել բնապահպանական հայեցակարգ:
2. Ծրագրի խնդիրներն են՝ Դասընթացի խնդիրն է հնարավորություն տալ ուսանողներին ներկայացված բնապահպանական գիտության և կայուն զարգացման տեսական գիտելիքների հիման վրա մասնակցել որոշումների կայացման խելացի գործընթացներին և կանխատեսել տնտեսական զարգացման, ռեսուրսների կառավարման և հանքարդյունաբերության կայուն սկզբունքների ապահովմանն ուղղված գործողություններ՝ առանց շրջակա միջավայրի և դրա որակի վրա բացասական ազդեցության:
Ակնկալվող ուսումնական ելքային արդյունքները
Առարկայական մոդուլների ուսումնառության արդյունքում ուսանողները
1. Կիմանան ժամանակակից էկոլոգիայի հիմնախնդիրները որպես գիտական դիսցիպլին, արդի վիճակի և զարգացման պատմությունը, էկոլոգիական հիմնահարցերը և առանձնահատկությունները, դրանց հետ կապված հիմնական հասկացությունները:
2. Կկարողանան առանձնացնել էկոլոգիական հիմնախնդիրները և գտնել համապատասխան ուղիներ դրանց լուծման համար:
3. Կտիրապետեն էկոլոգիական խնդիրների վերաբերյալ միջառարկայական և ինտեգրացված բնույթի գիտելիքներին և ձեռք կբերի հմտություններ և կարողություններ՝ էկոլոգիական խնդիրների լուծման գործընթացներում որոշումներ կայացնելու և դրանց լուծմանը ակտիվ մասնակցություն ունենալու ժամանակ:
- Учитель: Petros Tozalakyan
Ծրագրի նպատակն է` ուսումնական գործունեության ընթացքում ուսանողին կրեդիտային համակարգով համակարգային գիտելիքներ հաղորդել Երկրաբանական գիտությունների մեջ կիրառվող անալիտիկ քիմիայի ժամանակակից գործիքային մեթոդների մասին, ինչպես նաև կոնկրետ հետազոտությունների օրինակով ցույց տալ ստացված երկրաքիմիական, իզոտոպային և իզոտոպային հասակագրման տվյալների կիրառությունը երլրաբանության մեջ։
- Учитель: Khachatur Meliksetian