Գենային ինժեներիան in vitro ակտիվ ֆունկցիոնալ գենետիկական կառուցվածքների կամ ռեկոմբինանտ ԴՆԹ-ների, այլ կերպ ասած արհեստական գենետիկական ծրագրի ստեղծումն է, որը հնարավորություն է տալիս տեղափոխել մի օրգանիզմի գենետիկական ինֆորմացաիան մեկ այլ օրգանիզմ: Ընդ որում գեների տեղափոխությունը թույլ է տալիս հաղթահարել անգամ միջտեսակային պատնեշը, փոխանցել առանձին, որոշակի ժառանգական հատկանիշներ մի օրգանիզմից մյուսին: Գենային ինժեներիայի նպատակն է հանդիսանում այնպիսի ռեկոմբինանտ ԴՆԹ-ների կառուցումը, որոնց ներմուծումը այլ օրգանիզմ կհանգեցնի այնպիսի նոր հատկանիշների առաջացմանը, որոնք հետաքրքրում են մարդուն, օր.`ինտերֆերոն,
ինսուլին, աճի հորմոն, այլ արժեքավոր պրեպարատներ, անտիբիոտիկներ, ամինոթթուներ,
վիտամիններ, ինչպես նաև մանրէների նոր կուլտուրաների
ստեղծումը, որոնք կիրառություն կգտնեն քիմիական, սննդային
արտադրություններում և էներգետիկ աղբյուրներում:
- Դասախոս: Gohar Mkrtchyan
- Դասախոս: Gohar Tsakanova
- Դասախոս: Roksana Zakharyan