ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ
Դասընթացի նպատակն է` զարգացնել ուսանողների մասնագիտական բանավոր և գրավոր խոսքը, խորացնել և ընդլայնել լեզվական և արտալեզվական գիտելիքները, ընդլայնել մասնագիտական բառապաշարը, մասնագիտական թեմատիկ տեքստերը կարդալու և յուրացնելու հմտությունները: Մասնագիտական օտար լեզվի ուսուցումը ենթադրում է ուսուցման բովանդակության համապատասխան ընտրություն, որով և պայմանավորվում է բառային ու քերականական միավորների, ինչպես նաև հաղորդակցման միջոցների գործածությունը: Այն խթանում է ուսանողների` անգլերենով շփվելու, մասնագիտական ոլորտում գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորությունը:
Դասընթացի խնդիրներն են՝
մասնագիտական բառապաշարի զարգացում,
մասնագիտական տեքստի, թարգմանություն, վերլուծություն և մեկնաբանում,
բանավոր խոսքի հմտությունների զարգացում,
թեմատիկ ունկնդրում և մեկնաբանում,
- Դասախոս: Arusyak Harutyunyan
- Դասախոս: Nelli Babayan
ԿԵՆՍԱԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ
Դասընթացի նպատակն է` ծանոթացնել ուսանողներին կենսաբանական տվյալների տեսակներին, նրանց վերլուծության և մոլեկուլային մոդելավորման հիմնական հաշվարկային մոտեցումներին և ծրագրային փաթեթներին։
Դասընթացի խնդիրներն են՝
- Ծանոթացնել կենսաբանական տվյալների տեսակներին:
- Ներկայացնել կենսաբանական տվյալների հավաքագրմնան և նկարագրման հիմնական մեթոդները:
- Ծանոթացնել կենսաբանական տվյալների վերլուծության հիմնական եղանակներին, ներկայացնել հիմնական ծրագրային փաթեթները:
- Ներկայացնել կենսաինֆորմատիկայի հիմական ալգորիթմերը և ծրագրային փաթեթները։
- Ծանոթացնել սպիտակուցների կառուցվածքի և ֆունկցիայի կանխատեսման և մոդելավորման, ինչպես նաև սպիտակուց-սպիտակուց, սպիտակուց-լիգանդ փոխազդեցությունների ուսումնասիրման եղանակներին։
- Դասախոս: Grigor Arakelov