Դասընթացը նվիրված է Երկրի ձևավորման, զարգացման ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին, տարածաշրջանում նեոպրոտերոզոյ-ֆաներոզոյում երկրաբանական զարգացման պատմությանը։ Կդիտարկվեն  տարածաշրջանի երկրադինամիկ իրադարձությունները, գործընթացների հետ կապված հիմնական հասկացությունները, ձևավորված ֆորմացիաները, կառույցները, հանքավայրերը, երկրաբանական հուշարձանները և դրանց ժամանակագրությունը: Դասընթացի  ընթացքում ուսանողը նորագույն գիտական ուսումնասիրությունների հիման վրա ձեռք կբերի գիտելիքներ  տարածաշրջանի երկրաբանական գործընթացների մասին։

Հարգելի ուսանող,

Սույն էջում Դուք կգտնեք "Աշխարհագրական տեղեկատվական մեթոդներ" առարկայի դասախոսությունների նյութերը, առարկայի գործնական աշխատանքների համար կիրառվող QGIS ծրագրային փաթեթի ուղեցույցներ, Հայաստանի տարածքի համար ԱՏՀ տարածական տվյալներ, քննության հարցաշարերն ու պահանջները։ 

Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (ԱՏՀ) ունիվերսալ գործիքներ են, որոնք աջակցում են մարդու գործունեության գրեթե բոլոր ոլորտների խնդիրների լուծմանը՝ օգտագործելով Երկրի վերաբերյալ տարբեր աղբյուրներից ստացվող տվյալները, մաթեմատիկական-վիճակագրական վերլուծության մեթոդները և տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից հնարավորությունները։

Այս դասընթացի շրջանակներում Դուք կսովորեք կիրառել ԱՏՀ-ը մասնագիտական ոլորտում՝ երկրաբանության և Երկրի մասին գիտությունների ասպարեզում կիրառական խնդիրների լուծման համար։

Մաղթում եմ արդյունավետ աշխատանք։


Հարգանքով՝

Ալեքսանդր Առաքելյան, տեխնիկական գիտությունների թեկնածու

ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրատեղեկատվության լաբորատորիայի վարիչ


Աշխատանքային հասցե՝ ք․ Երևան, Մ․ Բաղրամյան պող․ 24ա, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ, 3-րդ հարկ, 75 սենյակ

Հեռ․՝ 091277574

Էլ․ փոստ՝ alexandr.arakelyan@Isec.am, alex.arakelyan@outlook.com


Ծրագրի նպատակն է`    Ուսումնական գործունեության ընթացքում ուսանողին կրեդիտային համակարգով համակարգային գիտելիքներ հաղորդել սեյսմաբանության հիմնական ուղղություններում՝ ծանոթացնել բնական աղետներից առավել վտանգավոր` երկրաշարժների բնութագրիչ պարամետրերին, երկրաշարժների բնական և տեխնածին հետևանքներին, ստացված սեյսմոլոգիական տվյալների մշակման և մեկնաբանման մոտեցումներին, սեյսմիկ վտանգի գնահատման հիմնական մոտեցումներին: Կներկայացվեն սեյսմոլոգիայում ոչ միայն տեղական, այլ նաև տարածաշրջանային և գլոբալ հիմնախնդիրները:


Այս դասընթացի ընթացքում ուսնողները կսովորեն սեյսմոլոգիա ուսումնասիրության առարկան, նպատակն ու խնդիրները: Սեյսմոլոգիայի տեղը գիտությունների համակարգում, կապը Երկրի մասին գիտությունների, սեյսմիկ վտանգի, սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման հետ: Սեյսմոլոգիայում կիրառվող հիմնական հասկացությունները և սահմանումները։ Սեյսմոլոգիայի  զարգացման պատմությունը։ Երկրաշարժերի առաջացման հիմնական պատճառները: Երկրաշարժերի մեխանիզմների տեսական մոդելները:


ԳԱԱ, ԵԳԻ, Սեյսմոլոգիայի խմբի ղեկավար, 

ԳԱԱ, ԳԿՄԿ, Երկրաբանության ամբիոնի վարիչ՝ Լ. Սարգսյան

email: lilit.sargsyan@isec.am

tell: +374 91 01 95 20