Մոլեկուլային կենսաբանությունը ուսումնասիրում է կյանքի հիմնական դրսևորումները մոլեկուլային մակարդակով ուսումնասիրող գիտություն է։ Ձևավորվել է 20-րդ դարի կեսերին։ Մոլեկուլային կենսաբանության խնդիրը այդ երևույթների բնույթի ճանաչումն է, կյանքի բնորոշ արտահայտությունների (ժառանգականություն, ինքնավերարտադրություն, սպիտակուցների կենսասինթեզ, էներգիայի փոխարկումներ, աճ, զարգացում, շարժունակություն և այլն), կենսաբանական նյութերի (հիմնականում կենսապոլիմերների՝ սպիտակուցների և նուկլեինաթթուների) մոլեկուլների կառուցվածքով, հատկություններով ու փոխազդեցություններով պայմանավորված լինելու բացահայտումը: Մոլեկուլային կենսաբանության ուսումնասիրությունների մեջ մեծ դեր ունեն հետազոտություների նորագույն մեթոդները և սարքավորումները, որոնց տիրապետումը առաջնակարգ է:
Ներկայումս տեղի ունեցող գիտության արագ զարգացման պայմաններում մոլեկուլային կենսաբանությունը հանդիսանում է այն առարկան, որը կարող է ստանձնել պարտադիր բազային կրթական դիսցիպլինի դեր` բժշկական և կենսաբանական մասնագիտությամբ ուսանողների համար և հիմք դնել նրանց բնագիտական աշխարհայացքի զարգացմանը։ Դասընթացը կօգնի նրանց մոտ ձևավորել հանրակրթական և հատուկ հմտություններ` բացահայտելու կենսագիտությանը, բժշկությանը և առողջապահությանն առընչվող հիմնախնդիրներ և գտնելու առավել արդյունավետ հանգուցալուծումներ։
1. Ծրագրի նպատակն ծանոթացնել մոլեկուային կենսաբանության հետազոտման նորագույն մեթոդների հետ, որնոց միջոցով բացվում են մի շարք մոլեկուլային կենսաբանության ուղղություններ, ինչպիսիք են էպիգենետիկան, գեն թերապիան և այլն:
2. Ծրագրի խնդիրներն են՝ Մոլեկուլային կենսաբանության խնդիրն այդ երևույթների բնույթի ճանաչումն է, կյանքի բնորոշ արտահայտությունների (ժառանգականություն, ինքնավերարտադրություն, սպիտակուցների կենսասինթեզ, էներգիայի փոխարկումներ, աճ, զարգացում, շարժունակություն և այլն), կենսաբանական նյութերի (հիմնականում կենսապոլիմերների՝ սպիտակուցների և նուկլեինաթթուների) մոլեկուլների կառուցվածքով, հատկություններով ու փոխազդեցություններով պայմանավորված լինելու բացահայտումը, գենետիկական ինֆորմացիայի արտահայտումը գեների էքսպրեսիայով` տրանսկրիպցիայի և տրանսլյացիայի ընթացքում։
- Teacher: Gohar Mkrtchyan
- Teacher: Arsen Arakelyan
- Teacher: Kristine Margaryan