Կառավարման տեսության արդի հիմնախնդիրներ առարկան հնարավորություն կտա ապագա մագիստրոսներին ավելի խորությամբ պատկերացում կազմել կառավարման նորագույն մեթոդների և նորամուծությունների կիրառության վերաբերյալ:

Աշխարհատնտեսական տնտեսագիտությունը պետության զարգացման ռազմավարության ընդհանուր սկզբունքները, հիմնական ուղիները և գործիքակազմը խորացված ուսումնասիրելու համար է նախատեսված և համաշխարհային տնտեսությունում  բիզնես-համակարգերի գործունեությունը ներդաշնակեցնող պայմանների ձևավորման է ուղղված:

Այս դասախոսության պարունակություն ու կառուցվածքը, ըստ մասնագիտական մոտեցումների, երկու բլոկներով է սահմանվում: Ուսանողների մոտ ինչպես կրթական գործընթացի հիմնական արդյունք մասնագիտական գիտելիքներ ձևավորելու համար:  

Մասնագիտական օտար լեզու դասընթացի նպատակն է՝

  • հիմնավորել անգլերենի դերը որպես գործարար մարդկանց շփման և հաղորդակցման գործիք
  •  ուսանողին հաղորդել գործարար անգլերենի նախնական գիտելիքներ
  •  ուսանողի անգլերենի բառապաշարը հարստացնել գործարար հաղորդակցման անգլերենի բառապաշարով
  • ուսանողի մոտ զարգացնել և ամրապնդել անգլերեն գործարար բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ: