Ռիսկերի կառավարման հիմնական նպատակն է հանդիսանում՝ տնտեսական գործունեության ընթացքում հանդիպող հիմնական ռիսկերի բացահայտումը և կանխարգելումը, ռիսկերի ներքին և արտաքին մշտադիտարկումը, ռիսկերի կառավարման մեթոդների ընտրությունը, համապատասխան ռազմավարության մշակումն ու իրագործումը, անվտանգ գործունեության և զարգացման ապահովումը: Ռիսկերի արդյունավետ կառավարմամբ է մեծապես պայմանավորվում կազմակերպության հետագա զարգացումն ու առաջընթացը:
«Գործարար ռիսկերի կառավարում» մագիստրոսական դասընթացը համալիր գիտելիքներ կհաղորդի ռիսկերի առաջացման գործոնների, ռիսկերի հիմնական տեսակների, ռիսկերի կառավարման հիմնական օրենքների և սկզբունքների, մեթոդների, հիմնական գործառույթների, ռիսկերի կառավարման քաղաքականության, ռազմավարության և մարտավարության վերաբերյալ:Դասընթացի արդյունքում մագիստրանտները հնարավորություն կունենան տեսական և գործնական գիտելիքների հիման վրա իրականացնել հետազոտություններ, կանխատեսել ռիսկերի կառավարման համակարգի հնարավոր զարգացումները և ընդունել արդյունավետ կառավարչական որոշումներ ռիսկերի կառավարման ոլորտում:

- Դասախոս: Կարեն Սարգսյան