Տնտեսական մրցակցության իրավական պաշտպանությունը դասընթացի շրջանակներում նպատակ է դրվում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի և  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտին ներկայացնել սույն ոլորտը կարգավորող իրավական ակտերը և մասնակից սուբյեկտների իրավական կարգավիճակը: Միաժամանակ անհրաժեշտ է բացահայտել տնտեսական մրցակցության պաշտպանության կապակցությամբ ձևավորվող իրավահարաբերությունների առանձնահատկությունները և այս ոլորտը կարգավորող պետական մարմնի լիազորությունները:

Գործարար վարչարարություն մասնագիտության տնտեսական մրցակցության իրավական պաշտպանության դասընթացը ներկայացվում է, որպես մրցակցային իրավունքի ճյուղի առանձին ինստիտուտ:

Դասընթացի խնդիրներն են ներկայացնել մագիստրանտին ՝

  • իրավաբանական անձանց տեսակները և դասակարգումը ըստ ՀՀ քաղաքացիական օրենսդրության:
  • մրցակցային իրավահարաբերությունների սուբյեկտների վերակազմակերպման և լուծարման ընթացակարգերը:
  • բացահայտել տնտեսական մրցակցության հասկացությունը, նպատակները և ոլորտը կարգավորող իրավական աղբյուրները:
  • տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում քաղաքացիների և իրավաբանական անձանց մասնակցությամբ մրցակցային հարաբերությունների առանձնահատկությունները:

Այս դասընթացը նվիրված է հանրային կապերի՝ PR-ի կիրառական առանձնահատկություններին և ուսումնասիրության մեթոդներին: 

Դասընթացի շրջանակներում կուսումնասիրենք, թե ինչ է PR -ը, PR- ի գործիքակազմը, գովազդի և մեդիապլանավորման գործընթացը, իմիջի և բրենդի  ձևավորման առանձնահատկությունները և այլն:

Լոգիստիկ համակարգերի կառավարում դասընթացի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել պատկերացում կազմակերպություններում լոգիստիկայի կազմակերպման և կառավարման վերաբերյալ: Առարկան ուսանողներին համալիր գիտելիքներ է հաղորդում լոգիստիկայի կառուցվածքի, տեսակների, լոգիստիկ համակարգերի բնութագրերի, նախագծման, ձևավորման և օպտիմալացման նախադրյալների, լոգիստիկայի կառավարման կազմակերպման վերաբերյալ:

Նորարարությունները, մտավոր սեփականության օբյեկտները, նրանց հիմնախնդիրները և գնահատման սկզբունքները, նորարարությունների արդյունավետ կառավարման հարցերը, նորարարական նախագծերը, նորարարությունների ներդրումը տնտեսության հատվածներում, նորարարությունների ներդրման փուլերը,նորարարությունների փոխանցումը և առևտրայնացումը, նորարարությունների ֆինանսավորման աղբյուրները և եղանակները, նորարարությունների ներդրումներից ակնկալիքները, նորարարությունների կիզակետերը շուկայի հատվածներում, Նորարարական գործունեություն իրականացնող բիզնեսների և ձեռնարկությունների կառավարման առանձնահատկությունները։

Հատուկ ուշադրության են արժանանում կիրառական հարցերը: